Լեզվակռիվ Վրաստանի խորհրդարանում

Երեկ Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում ընդմիջմանը` լրագրողների հետ շփման պահին, լեզվակռիվ է բռնկվել պատգամավորների միջև։

Պատգամավոր Անի Ծիթլիձեի հրապարակած տեսանյութում լսվում է, որ իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն արձագանքել է «դավաճան» վանկարկմանը:

Պատգամավորների միջև կոնֆլիկտին նախորդել է նիստերի դահլիճ այցելած հաշմանդամ երեխաներից մեկի ծնողի կողմից օթյակից «Ո՛չ կողմնորոշումը կորցրած ​​քոց-ռուսական կառավարությանը» գրառմամբ պաստառի ցուցադրումը:

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նիստերի դահլիճում բողոքի պաստառի ցուցադրումն անվանել է «լիբերալ ֆաշիզմ», իսկ Կրիստո Տալախաձեն այդ ակցիան կապել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։

«Ո՛չ ռուսական կառավարությանը». իրարանցում խորհրդարանում