Անշարժ գույքի վաճառքի գինն աճել է

TBC Capital-ի հետազոտության համաձայն, 2023 թվականի մայիսին բնակելի անշարժ գույքի շուկան հասել է բարձր ցուցանիշների։

Ըստ տեղեկության՝ Թբիլիսիում գրանցվել է ընդհանուր առմամբ 3 361 գործարք, ինչը 5 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի մայիսին էր:

Տեղեկության համաձայն, նույն ժամանակահատվածում վաճառքի միջին գինը կազմել է 1167 դոլար/քմ, ինչը 27 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Վարձակալության գնի աճը դանդաղել է, ապրիլի համեմատ նվազել է 1,5 տոկոսով և կազմել 12,6 դոլար/քմ:

Գործարքների աճի շնորհիվ շուկայի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 36 տոկոսով և կազմել 262 մլն դոլար։