Կոչ վարչապետին՝ արագացնել ԵՄ առաջնահերթությունների իրականացումը

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Twitter-յան իր միկրոբլոգում գրառում է արել:

Ըստ գրառման` Վարհելին վարչապետին կոչ է արել արագացնել Եվրամիության սահմանած 12 առաջնահերթությունների իրականացումը, որպեսզի Վրաստանը կարողանա իր ճանապարհով առաջ շարժվել դեպի Եվրամիություն։

«ԵՄ աջակցությունը Վրաստանի բարեփոխումների ջանքերին եղել է վարչապետ Ղարիբաշվիլիի հետ զրույցի առանցքում…

Վրաստանի ապագան Եվրամիությունում է»,- գրել է Վարհելին։