Մեկուսարաններում բուժկետներ են բացվել, ուժեղացվել է հսկողությունը. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման  վարչության նախաձեռնությամբ Մցխեթա, Սագարեջո, Կղվարելի, Զեստափոնի և Փոթի քաղաքների մեկուսարաններում բուժկետներ են բացվել։

ՆԳՆ հաղորդմամբ՝ մեկուսարանում բժիշկները հարկ եղած դեպքում անհետաձգելի բժշկական օգնություն կցուցաբերեն։

Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ձերբակալվածների պահելու վայրերի, կալանավայրերի, մեկուսարանների վերակազմավորման աշխատանքները՝ համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։

2018 թ. նոյեմբերին 6 մեկուսարանների նկարահանող սարքերն ամբողջությամբ նորոգվել են: Այլ մեկուսարաններում վերազինման գործընթացը կշարունակվի 2019 թվականին։