Covid-19-ի հունիսի 9-ի տվյալները Վրաստանում

Հունիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 821 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 351 249 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 38 478 թեստավորում, որից 23 864-ը հակամարմինների արագ թեստով, 14 614 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 866 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 335 895 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 4 982:

Դրականության ցուցանիշը՝ օրական  2,13%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.77%, վերջին 7 օրվանը՝ 2.73%: