Ավտովթար Քոբուլեթիի ճանապարհին. 5-ամյա երեխան մահացավ հիվանդանոցում

Հուլիսի 13-ի երեկոյան Բաթումի-Քոբուլեթի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով վիրավորված 5-ամյա երեխան մահացել է Բաթումիի «Մոր և մանկան» հիվանդանոցում: Աջարիայի Առողջապահության նախարար Զաալ Միքելաձեի խոսքով, փոքրիկը կյանքին անհամապատասխան վնասվածքներ ուներ:

Նրա խոսքով, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, Թբիլիսի տեղափոխելն անհնար էր: Ինչ վերաբերում է մահացած տղայի 6-ամյա քրոջը, նրան տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոց:

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ի երեկոյան Բաթումի-Քոբուլեթի ճանապարհին ավտովթարի հետևանքով տեղում մահացել է 40-ամյա վարորդը, իսկ նրա կինը ստացած ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

Քոբուլեթիի Ճանապարհին միմյանց են բախվել երեք մինիվեն, որոնցում իրենց հանգիստը Վրաստանում անցկացնող հիմնականում Լեհաստանից զբոսաշրջիկներ էին, այս պահին վիրավորվածներից 9-ը բուժում է ստանում Քոբուլեթիի հիվանդանոցում: