«Ամոթ է» ակցիան այսօր կուղեկցվի Flea market-ով

Խորհրդարանի շենքի առջև արդեն 25-րդ օրն է շարունակվում «Ամոթ է» խորագրով ակցիան։ Վերջին շաբաթվա ընթացքում ցույցերն ընթանում են յուրօրինակ ձևաչափերով՝ համերգով, ցուցահանդեսով, տեսանյութերի դիտումով: Այսօր կազմակերպիչները խոստացել են խորհրդարանի շեքի դիմաց կազմակերպել Flea market, որտեղ 40-ից ավելի ստարտափ կներկայացնի հակաօկուպացիոն բնույթի ձեռքի աշխատանքներ: Վաճառքից ստացված գումարի 20 տոկոսը կփոխանցվի ցույցի կազմակերպիչներին:

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն ավելի քան 20 օր պահանջում են նախարարի հրաժարականը: