Պանիրը կենդանի օրգանիզմ է. Մաքսիմ Գիլոյան (Տեսանյութ)

«Պետք է հասկանալ, թե ինչ է ուզում կաթը, որպեսզի պանիրը նույնպես բարձրորակ ստացվի, քանի որ վերջինս նույնպես կենդանի օրգանիզմ է»:

42007 թվականին հիմնված պանրի արտադրամասը ղեկավարում է Մաքսիմ Գիլոյանը: Սովետական միության տարիներին Ախալքալաքի կաթնամթերքի գործարանի տնօրենը իր 5-6 աշխատակցի հետ որոշել է վերսկսել իրենց սիրելի գործը:  Գիլոյանը խոստովանում է՝ չնայած մի շարք դժվարությունների նրանք կարողանում են որակյալ պանիր սարքել:

«Ծանր և քրտնաջան աշխատանք․անկախ նրանից հանգստի օր է՝ գիշեր, թե ցերեկ,  այս աշխատանքի նրբություններին ուշադրություն դարձնել է պետք, ինչը արել և շարունակում ենք անել»:

Պանրագործը հպարտությամբ է հիշում ոլորտում ունեցած հաջողությունների մասին.

1«Խորհրդային միության մասշտաբով կարողացանք դիպլոմների արժանանալ, հասնել հաջողությունների: Մեր արտադրած պանիրը հասնում էր մինչև Մոսկվա, Կրեմլ: Մեզ նույնիսկ շնորհակալագրեր էին ուղարկում պարոն Բրեժնևի ստորագրությամբ: Հետագայում, երբ որոշեցինք  կոոպերատիվ հիմնել, եկան մի շարք արտասահմանյան կազմակերպություններ։ Նրանցից որոշներն օգնեցին, որոշները ոչ այդքան, բայց միակ կազմակերպությունը, որ իրականում օգնեց և շարունակում է դա անել «Մերսի քորպս»-ն է»:

2Զրույցի ընթացքում պարզեցինք նաև, որ բավականին խստացվել են սանիտարահիգիենիկ նորմերը.

«Ստուգումների պայմանները շատ խիստ են: Հարկավոր են մի շարք փաստաթղթեր: Մեր դեպքում կարող եմ վստահությամբ նշել, որ սանիտարահիգիենիկ նորմերը  98 տոկոսով ապահովված են: Պետությունը իր հաշվին մի շարք ստուգումներ է  կատարում: Ով գիտեր, որ պետությունը բրուցելոզի առկայության ստուգում կանցկացնի, հիմա դա սովորական երևույթ է»:

3Ախալքալաքի այս արտադրամասի պանիրները վաճառվում են Վրաստանի ամբողջ տարածքում: Արտադրամասի ղեկավարը նաև մտածում է արտասահման արտահանելու մասին: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, Եվրոպա արտահանելը մոտ ապագայում անիրական է թվում:

«Մեր ունեցած ֆերմաները դեռևս թույլ չեն տալիս, որ մեր մթերքն արտահանենք Եվրոպա: Հասարակ մի օրինակ՝ մեր կովերի կուրծքը չեն լվանում նույնիսկ կթելուց առաջ, Եվրոպայում դա անընդունելի է։ Բացի այդ, կովերը պետք է կթվեն հատուկ սարքերով, կաթն էլ այդ սարքերից պետք է տեղափոխվի անմիջապես գործարան: Նման պայմաններ մենք առայժմ չունենք»:

Գիլոյանը Ալիքի նկարահանող խմբին ծանոթացրեց պանրի արտադրության մանրամասների հետ։

Թողնել պատասխան