Եվրախորհուրդը կոչ է անում քննարկել Վրաստանի դիմումը

Եվրախորհուրդը Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ Վերսալում տեղի ունեցած քննարկումների մասին հայտարարություն է տարածել՝ փաստելով, որ ճանաչում է Ուկրաինայի եվրոպական ձգտումներն ու ընտրությունը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ խորհուրդը դիմել է Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով քննարկել Վրաստանի և Մոլդովայի կողմից ներկայացված դիմումները․

«Խորհուրդը Եվրահանձնաժողովին կոչ է անում ներկայացնել նաև իր տեսակետները Վրաստանի և Մոլդովայի դիմումների վերաբերյալ»։

Եվրոպացի առաջնորդների խոսքով՝ 2022 թվականի փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահն օգտվել է իր երկրի ապագայի վերաբերյալ որոշման իրավունքից և դիմել ԵՄ-ին անդամակցելու համար։

Հետևելով Ուկրաինայի օրինակին, Թբիլիսին ևս պաշտոնապես դիմել է ԵՄ-ին։