Վրաստանում բազմազավակ ընտանիքների համար վարկերի սուբսիդավորման ծրագիր է մեկնարկում

Սեպտեմբերի 1 -ից երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար ուժի մեջ կմտնի  հիպոթեքային վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիր:

Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան` նշելով, թե ծրագիրը հնարավորություն կտա ընտանիքներին` բարելավել իրենց կեցության ու կյանքի պայմանները:

Սեպտեմբերի 1 -ից հետո  ընտանիքները, որոնք ցանկանում են բարելավել իրենց կյանքի պայմանները և բնակարան գնել, կարող են դիմել բանկերին և օգտվել  տոկոսների սուբսիդավորման ծրագրից:

Սեպտեմբերի 1 -ից ուժի մեջ կմտնեն նաև «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարված որոշումները: