Վրաստանի լեյբորիստները պահանջում են գործարկել տրանսպորտը

«Վաղը համակարգող խորհրդի նիստն է,  ես կտրականապես պահանջում և  վերջնագիր եմ ներկայացնում` հասարակական տրանսպորտի շարժի արգելքի  վերացման վերաբերյալ», — ասել է Լեյբորիստական  կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

Նրա խոսքով ՝ հակառակ դեպքում իրենք ՝ բնակչության հետ միասին, բողոքի են դուրս գալու` Ռուսթավելի պողոտա:

«Մի’ փակեք մարդկանց բնակարաններում, և մի’ դրեք նրանց փոքր մեքենաների մեջ, որտեղ կան բարենպաստ բոլոր պայմանները կորոնավիրուսի տարածման համար: Ավտոբուսներում և վագոններում վիրուսով վարակվելու փաստի մասին դեռ ոչ ոք չի լսել»:

Երկրի գլխավոր լեյբորիստը կոչ է անում  բոլոր ընկերություններին` միանալ իրենց և համընդհանուր հայցով դիմել քաղաքային դատարան`  տրանսպորտի վերագործարկման պահանջով: Եթե իրենց պահանջը չկատարվի, խոստանում է իրենց համակիրներին կանչել փողոցային պայքարի:

Հիշեցնենք` Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակի` հիմնականում նոր շտամների (դելտա շտամ) լայն շրջանառության հետ կապված`  քաղաքային տրանսպորտի երթևեկությունը  օգոստոսի 14 -ից սահմանափակվել է` մինչև սեպտեմբերի 4-ը:

Օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը Թբիլիսիում տրանսպորտը չի գործի. նոր սահմանափակումներ