«Վրացական երազանք»-ը դեմ է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում Ծերեթելիի ընտրությանը

Ռուսաստանն  աջակցում է վրացական ընդդիմության ներկայացուցիչ Գիգի Ծերեթելիի թեկնածությանը:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թբիլիսիիում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ռուսական պատվիրակության անդամ, պատգամավոր Նիկոլայ Կովալյովը: Հիշեցնենք, որ Եվրոպայի Ժողովրդավարական կուսակցությունը  (ԵԺԿ)   ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում  առաջադրել է Վրաստանի ընդիմադիր` «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Գիգի Ծերեթելիի թեկնածությունը: Կովալյովը տեղեկացրել է, որ Ծերեթելին այդ պաշտոնում կլինի արժանի նախագահ, հավելելով, որ նրա  թեկնածությունը  պաշտպանում են նաև ռուսական պատվիարկության մյուս անդամները:

Վրաստանի իշխող` «Վրացական երազանք» կուսակցությունը դեմ է այդ պաշտոնում  Ծերեթելիի ընտրությանը:

Թեմայի շուրջ «Ալիքի» հետ զրույցում Վրաստանի տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին ասաց. «Միացյալ ազգային շարժման ցանկացած անդամի ԵԱՀԿ  ԽՎ-ի նախագահի պաշտոնում ընտրությունը, պարզապես ամոթ է: Այս կուսակցության անցյալը, պատմությունը, գործունեությունը, այն ինչ արել եւ անում են Վրաստանում, դեմ է  ԵԱՀԿ-ի գլխավոր արժեքներին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը:  Եթե Գիգի Ծերեթելին դառնա ԵԱՀԿ  ԽՎ-ի նախագահ, դա տեղի կունենա միայն  Ռուսաստանի աջակցությամբ»:

Հատկանշական է, որ 2006 թ.-ին  ԵԱՀԿ  ԽՎ-ի  նախագահի պաշտոնի համար  առաջադրվել էր Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի թեկնածությունը, սակայն վերջինս չէր  հաղթել` Ռուսաստանի կողմից աջակցություն չստանալու պատճառով:

Հիծեցնենք` հուլիսի 1-ին Վրաստանում մեկնարկել է   ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանը: Ամառային այս նստաշրջանն ավարտվելու է հուլիսի 5-ին` «Թբիլիսիի հռչակագրի» և վեհաժողովի նախագահի ընտրությամբ:

Թողնել պատասխան