25-ամյա խորհրդարանական համագործակցություն. վստահություն երկխոսության միջոցով

Հուլիսի 1-ին Թբիլիսիում  մեկնարկեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը` «25-ամյա խորհրդարանական համագործակցություն. վստահություն  երկխոսության միջոցով» կարգախոսով:  

Միջոցառմանը մասնակցելու համար Վրաստան են  ժամանել շուրջ 300  խորհրդարանականներ, դիվանագետներ, փորձագետներ`  57 երկրից:

Հուլիս   1-5 Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ-ի  նտաշրջանի ընթացքում կքննարկվի ուկրաինայի ճգնաժամը, Ղարաբաղյան հակամրտությունը, ինչպես նաև Վրաստանի ձգձգվող հակամարտությունների,   կոռուպցիայի դեմ պայքարը, փախստակնների իրավունքները և  գլոբալ փոփոխությունները: Նշված թեմաների շուրջ կներկայացվեն զեկույցներ եւ կընդունվեն համապատասխան բանաձևեր:

Այսօր ՝ հուլիսի 1-ին համաժողովի մասնակիցներին  ողջյունի խոսքով  դիմեցին  ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Իկլա Կաներվան, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը:

Դավիթ Ուսուփաշվիլին իր խոսքում նկարագրեց 1991 թ. վրաստանյան  դեպքերը` նշելով, որ 25 տարի առաջ Վրաստանն անկախացավ,  զուգահեռաբար տեղի ունեցավ Եվրոպայի ավտնագության եւ համագործակցության գիտաժողովի  Մադրիդի հանդիպումը, որտեղ էլ հիմնվեց  խորհրդարանական  վեհաժողովը:  Իր խոսքում Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշեց, որ Վրաստանը մինչեւ վերջ մնում է ԵԱՀԿ-ի հայրենասեր երկիրը, որ պատրաստ է ին ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման հարցում:  Ուսուփաշվիլիի խոսքով, ժամանակակից աշխարհում այլեւս գոյություն չունի սահմանագծված անվտանգություն, իսկ շուտով գոյություն չի ունենա նաեւ սահմանագծված բարեկեցություն:

«Այս պատճառով  կարծում եմ`  շատ են սխալվում նրանք, ովքեր գլոբալ խնդիրները փորձում են  լուծել իզոլացնելով: Բայց այդպիսով գլոբալ խնդիրների հետ մենակ կմնանք,  ավելի արագ կպարտվենք», — նշեց Ուսուփաշվիլին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր խոսքում շնորհակալություն հայտնեց գործընկերներին` Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանն աջակցելու համար:  «Մեր նպատակն է, որ Վրաստանում եւ ԵԱՀԿ-ի անդամ երկրներում չլինեն բաժանարար գծեր ու օկուպացված տարածքներ, որպեսզի այլևս երբեք տեղի չունենան էթնիկ զտումներ, որ քաղաքացին իր սեփական երկրում ազատ տեղաշարժվելու ու մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունենա»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր խոսքում ընդգծեց այն փոփոխություններն ու բարեփոխումները, որ տեղի են ունեցել 2012 թ.-ից  հետո`հիշեցնելով նաև, որ  հուլիսի  1-ից ուժի մեջ է մտնում Վրաստանի ու ԵՄ-ի  հարաբերությունները նոր փուլ տեղափոխող` Ասոցացման համաձայնագիրը:  Վարաչապետը նույնպես խոսեց օկուպացված տարածքների մասին` ավելացնելով, որ այդ տարածքներում չեն  գործում միջազգային հսկողության մեխանիզմներ :

ԵԱՀԿ-ի խորհրդարանական  վեհաժողովի նախագահ Իկլա Կաներվան ընդգծեց, որ երկների խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման ճանապարհին գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու հարցում կարեւոր է  օրենսդրական ինստիտուտների ներգրավվածությունը :  «Պետք է օգտագործենք ԵԱՀԿ-ի անվտանգության շրջանակները եւ միասին աշխատենք ոչ թե պատեր, այլ կամուրջներ կառուցելու վրա»,- ասաց Իկլա Կաներվան:

Իր հերթին ԵԱՀԿ-ի նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խոսեց  հարավկովկասյան  իր շրջագայության եւ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին: Նրա գնահատմամբ`  հակամարտող տարծաշրջանում պետք է ուժեղացնել  խաղաղարար  առաքելությունների մանդատը:

Թողնել պատասխան