Սննդի կետերը ստուգվում են

Վրաստանի սննդի անվտանգության տեսչությունը ստուգում է անցկացնում երկրի մայրուղիների վրա գտնվող արագ սննդի կետերում: Զբոսաշրջության ակտիվ շրջանում, երբ հաճախորդների թվաքանակի աճ կա, խստացված ստուգումներ են անցկացնում. «Ստուգվում է սննդի անվտանգությունն ու սանիտարահիգիենիկ վիճակը, հաճախորդը սնունդ գնելիս ուշադրություն պետք է դարձնի պիտանելիության ժամկետին և պահպանման պայմաններին, որպեսզի ոչ մի խախտում անպատասխան չմնա»,— հայտարարել է Սննդի ազգային տեսչության փոխտնօրեն Կախա Սոխաձեն, ով Իմերեթիի շրջանային կառավարության ներկայացուցիչների հետ մեկտեղ մասնակցել է ճանապարհային արագ սննդի կետերի ստուգման աշխատանքներին:

Պետական ստուգումների ընթացքում գործարարներին հրահանգներ և կոնկրետ ժամանակներ են տրվել: Սննդի ազգային տեսչությունը 2016 թվականին 1282 ստուգում է իրականացրել: Սահմանված պետչափանիշների լուրջ անհամապատասխանության պատճառով ժամանակավոր փակվել է 10 սննդի կետ, որից 9-ը՝ վերականգնել է գործունեությունը: Տեղեկացնում է ինտերպրեսնյուսը:

Թողնել պատասխան