Վաղվանից Գուդաուրիում կբացվի լեռնադահուկային ուղի. MTA

Գուդաուրիում հունվարի 11-ից կբացվի «Սնոուպարկ» լեռնադահուկային ուղին, հաղորդում է Mountain Tracks Agency-ին (MTA):

MTA-ի փոխանցմամբ, Գուդաուրիում տվյալ լեռնադահուկային ուղու բացման հնարավորությունը ստեղծվել է վերջին օրերին տեղացած ձյան պատճառով։

«Ձյուն կուտակելու համար Գուդաուրիում ամբողջ հզորությամբ աշխատում էր արհեստական ​​ձյուն կուտակող համակարգը, որը հավաքեց մոտ 100 հազար խորանարդ արհեստական ​​ձյուն։

Մինչ այժմ` բնական ձյան բացակայության պատճառով, հնարավոր չէր միայն արհեստական ​​ձյան վրա լեռնադահուկային ուղի պատրաստել։

Մեր թիմն օգտագործում է բոլոր ռեսուրսներն օրական 24 ժամ՝ առողջարանի կատարյալ գործունեությունը ապահովելու համար: Առաջիկա օրերին կշարունակի աշխատել արհեստական ​​ձյուն կուտակող համակարգը, որպեսզի, բացի դրանից, կարողանանք բացել եւս մեկ լեռնադահուկային ուղի»,- նշված է հաղորդագրության մեջ։

MTA-ն զգուշացնում է դահուկորդներին, որ ձյան ծածկը միայն գծանշումների վրա է, և խորհուրդ է տալիս դահուկներով չսահել գործակալության սահմանազատած տարածքից դուրս։