Մոտ օրերս կհայտնվեմ վրացական բանտերից մեկում. Սաակաշվիլի

«Նախագահ Պորոշենկոն վերջնական որոշում է կայացրել»,- ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ անդրադառնալով իր հնարավոր արտահանձնմանը։

Ուկրաինական News One հեռուստաընկերության եթերում «Նոր ուժերի շարժման» առաջնորդը հայտարարել է, որ չնայած արևմտյան դիվանագետների զգուշացումներին, Ուկրաինայի նախագահը արդեն բանակցել է Վրաստանի իշխանությունների հետ և մի քանի օրից իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն։

«Ինչպես հասկանում եմ, Պորոշենկոն, չնայած արևմտյան դիվանագետների խիստ նախազգուշացումներին, ինձ Վրաստանին արտահանձնելու վերջնական որոշում է կայացրել։ Նա բանակցել է Վրաստանի օլիգարխիկ իշխանությունների հետ և մի քանի օրից պատրաստվում են ինձ ձերբակալել ու արտահանձնել»,-ասել է Սաակաշվիլին։

Նա ընդգծել  է, որ Վրաստանում սուտ մեղադրանքների հիման վրա մոտ օրերս վճիռ են կայացնելու։

«Ամենայն հավանականությամբ մոտ օրերս կհայտնվեմ վրացական բանտերից մեկում, սակայն ժողովուրդը իշխանափոխության և արտահերթ ընտրությունների պահանջով պետք է դուրս գա փողոց»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին՝ իր աջակիցներին կոչ անելով շարունակել ցույցերը։

Թողնել պատասխան