ՌԴ-ին միավորվելու հանրաքվեն Հարավային Օսիայում կանցկացվի հուլիսի 17-ին

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դեռ գործող դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Տեղեկությունը տարածում է ռուսական Res գործակալությունը՝ հղում անելով դե ֆակտո նախագահի վարչակազմին։ 

Նշվում է, որ հանրաքվեի հարցը լինելու է հետևյալը. «Դուք սատարո՞ւմ եք Հարավային Օսիայի Հանրապետության Ռուսաստանին միավորմանը»։ 

Ցխինվալիի տվյալներով՝ հանրաքվեն նշանակված է 2022 թվականի հուլիսի 17-ին։ 

Նշենք, որ Ցխինվալիի շրջանի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը դե ֆակտո նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ՝ ապրիլի 10-ին ասել էր, որ Հարավային Օսիայում կարող է երկու հանրաքվե անցկացվել՝ առաջինը Ռուսաստանին միանալու, երկրորդը՝ Հյուսիսային Օսիային միանալու վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ անցկացված դե ֆակտո նախագահական ընտրություններում հաղթել է ըննդիմադիր թևից Ալան Գագլոևը, ով գործող դե ֆակտո նախագահ Բիբիլովին կփոխարինի երդմնակալությունից հետո։

Կարդացեք նաև՝

«Հարավային Օսիայի Ղրիմացում», թե՞ ճնշումներ Վրաստանի վրա. Ռուսաստանի նախաձեռնած «նոր անեքսիան». կարծիքներ