Բիբիլովը խոսել է երկու հանրաքվե անցկացնլու մասին

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանին միանալու ցանկության վերաբերյալ հանրաքվեի ընթացակարգերին նախապատրաստվելու նպատակով՝ Ցխինվալիի կառավարությունը պետք է դիմի Գերագույն դատարան։ 

Բիլբիլովի խոսքով, կան «որոշակի իրավական քայլեր», որոնք պետք է ձեռնարկվեն, Գերագույն դատարանի պատասխանի հիման վրա կսկսվեն նախապատրաստական ​​աշխատանքները և կնշանակվի հանրաքվեի օրը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանրաքվե կարող է անցկացվել ապրիլի 10-ին՝ օկուպացված Ցխինվալի շրջանում այսպես կոչված նախագահական ընտրություններից հետո։ Բիբիլովը, սակայն, ասել էր, որ երկու հանրաքվե կարող է անցկացվել. 

«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանին ուղղակի անդամակցությունը և Օսիայի ուղղակի միավորումը անմիջապես տեղի չեն ունենա, քանի որ օրենքը դա թույլ չի տալիս։ Երբ Հարավային Օսիան արդեն կլինի Ռուսաստանի կազմում, դրանից հետո պետք է սկսվի Օսիայի միավորման գործընթացը, որից հետո երկու հանրաքվե լինի»։ 

Նշենք, որ ապրիլի 4-ին դե ֆակտո հանրապետության ​​խորհրդարանի խոսնակ Ալան Թադտաևը հայտարարել էր Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբի ստեղծման մասին։