Սաթխայում տեղի ունեցած սպանության մեղադրանքով 1 ձերբակալված կա

Վրաստանի ՆԳՆ Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքի դետեկտիվ բաժնի աշխատակիցները անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ծանրացուցիչ հանգամանքներում հունվարի 1-ին կատարված սպանության մեղադրանքով բերման են ենթարկել 1997 թվականին ծնված Օ.Պ.-ին:

Հանցանքը ենթադրում է ցմահ կամ 16-ից 20 տարի ժամկետով ազատազրկում:

«Հետաքննությունը պարզել է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի անձանց միջև, որի ընթացքում մեղադրյալ Օ.Պ․-ն համագյուղացիներ՝ 1988 թվականին ծնված Ս.Ա․-ին, 2001 թվականին ծնված Ս.Բ-ին և 1990 թվականին ծնված Վ.Բ-ին հրազենային վիրավորում է հասցրել: Նույն վիճաբանության ընթացքում սառը զենքով վիրավորվել է նաև 1996 թվականին ծնված Մ.Ի-ն:

Ս.Ա․-ն ստացած վիրավորումների արդյունքում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ մնացած երեքին բժիշկները ցուցաբերել են համապատասխան բժշկական օգնություն:

Ընթանում են օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողություններ՝ դեպքի հետ կապված այլ հանգամանքներ հայտնաբերելու և նշված փաստի հետ կապված այլ անձանց հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ:

Ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով», -ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում: