Խրախուսավճարների ավելացում չի նախատեսվում. Ազարաշվիլի

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, այս փուլում պատվաստումների գործընթացը խրախուսելու նպատակով տրվող գումարի ավելացում չի նախատեսվում։  

Նշենք, որ խոսքը վերաբերում է 50 և ավելի տարեկան քաղաքացիներին Covid-19-ի դեմ առաջին և երրորդ դոզաների ժամանակ տրվող դրամական խրախուսավճարներին։ 

«Խրախաուսման ծրագիրը գործում է մինչև ապրիլի վերջ, իսկ հետո նորից կքննարկենք դրա շարունակությունը»,- ասել է Ազարաշվիլին։ 

Նշենք, որ պատվաստումների թիվը նվազել է, օրինակ կիրակի իրականացվել էր ընդամենը 9 պատվաստում։