Ադրբեջանի դեսպանը Վրաստանի ԱԳ նախարարին մեդալ է փոխանցել

Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին հոբելյանական մեդալ է փոխանցել՝ ի նշան Ադրբեջանի դիվանագիտական ​​ծառայության 100-ամյակի: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Ըստ նույն հաղորդագրության, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է հանդիպում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դուրսուն Հասանովի միջև:

«Այսօր ես պատիվ ունեցա փոխանցելու Ադրբեջանի կառավարության մեդալը: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ այս նվերը փոխանցելու հնարավորության համար: Վրաստան-Ադրբեջան բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը սկսվել են տարիներ առաջ և կտևեն շատ տարիներ: Ես կցանկանայի նաև շնորհավորել պարոն վարչապետին նշանակման կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ հետագա գործողություններում», — ասել է Դուրսուն Հասանովը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ հարցերը: