Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վրաստանում նոյեմբերի 30-ից օդի ջերմաստիճանի կբարձրանա, տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ դեկտեմբերի 1-3-ը Արևմտյան Վրաստանի հարթավայրերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +23 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանի բարձրադիր գոտիներում` մինչև +15, +20 աստիճան։ Արևմտյան Վրաստանում նոյեմբերի 30-ին տաք ջերմաստիճանի ֆոնին կդիտվի անձրևային եղանակ։

Վրաստանի տարածքում դեկտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-3-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +17, +19 աստիճան։