ՀՆԱ-ի տարեկան աճը 5,8 տոկոս է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2024 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,8 տոկոս։

Վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ շինարարությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունը և կապը։

Նվազման միտում է նկատվել առևտրի, անշարժ գույքի բնագավառում գործունեության և արտադրության ոլորտներում։

Նշենք, որ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է։