Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Մինչև հուլիսի 26-ը Վրաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ, ժամանակ առ ժամանակ` կայծակի ուղեկցությամբ։

Հուլիսի 26-27-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 27-ին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +37, +39 աստիճանի։ Հուլիսի 28-ին կրկին կդիտվի անձրև և կզովանա։ Արևելյան Վրաստանում մինչև հուլիսի 29-ը տեղ-տեղ անձրև կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի +30, +35 աստիճան։

Թբիլիսիում հուլիսի 25-26-ը սպասվում են կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։