«Իբերիա» հեռուստաընկերությունը վտանգի տակ է

«Իբերիա» հեռուստաընկերության սեփականատեր, «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Նատո Չխեիձեն անդրադարձել է հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակին և ասում է, որ ներկայիս պատմությունը տարբերվում է 2004 թվականից:

«Հեռուստաընկերության հիմնական ֆինանսավորող «Օմեգա» խմբի կազմում շատ կազմակերպություններ կան: Այնտեղ բազմաթիվ մարդիկ են աշխատում: «Օմեգա»-ի կազմում է մի գործարան, որի աշխատանքներն այժմ ապօրինաբար դադարեցվել են։  Այս մասին տեղյակ են ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում, իսկ դատարանում այժմ գործ է ընթանում: «Իբերիա»-ն և մյուս բոլոր հեռուստաալիքները պետք է լինեն անկախ: Մեր հեռուստաընկերության վրա հարձակումներ եղան նաև 2004 թվականին և այսօրվա իրավիճակը տարբերվում է նախկինից»,- հայտարարել է Չխեիձեն:

Նշենք, որ երեկ երեկոյան «Իբերիա» հեռուստաընկերության լրագրողների անունից հայտարարություն տարածվեց, որի համաձայն, հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրները ունի և այդ խնդիրները ստեղծվել են հեռուստաընկերության գործունեությունը դադարեցնելու նպատակով։

Թեմային անդրադարձել է նաև վարչապետ Կվիրիկաշվիլին, ով իշխանության կողմից լրատվամիջոցների վրա ճնշումները աբսուրդ է համարել:

Թողնել պատասխան