Ուսանողները ժամանակավորապես չեն կարող օգտվել գնացքի տոմսերի զեղչերից

Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ գնացքով ուղևորվող ուսանողները չեն կարողանա օգտվել տոմսերի արտոնյալ գներից: «Վրացական երկաթգծեր» ընկերությունից տեղեկացրել են, որ զեղչերը դադարեցվել են փետրվարի 19-ից: Միևնույն ժամանակ հավելել են, որ դրանք ոչ թե չեղարկվել են, այլ որոշ խնդիրների պաճառով չեն գործում: Խնդիրը լուծելուց հետո ուսանողները կկարողանան օգտվել զեղչերից:

Նշենք, որ ուսանողները տոմսերը գնում են 50 տոկոս զեղչով։

Թողնել պատասխան