Վարակի աճի տեմպը սահմանափակումներն արագ վերացնելու հիմք է տալիս. Թալակվաձե

Վրաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի տեմպը թույլ է տալիս, որ աստիճանաբար վերացնենք սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Ըստ խորհրդարանի նախագահի, նոր դեպքերի թիվը նվազել է, ինչը նշանակում է, որ Վրաստանը կարողացել է հաղթահարել համաճարակը:

«Վերջին օրերի ընթացքում վարակի նոր դեպքերի թիվը նվազել է, և եթե այսպես շարունակվի, ապա այն հիմք է՝ արագացնելու սահմանափակումների վերացման գործընթացը և վերականգնել այն տնտեսական և սոցիալական գործառույթները, որոնք ներկայումս կանգնեցված են: Վրաստանին իսկապես հաջողվել է հաղթահարել Covid 19-ի համաճարակը», — ասել է Արչիլ Թալակվաձեն:

Հիշեցնենք՝ մայիսի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 5 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 647: