Մեկ օրում արտակարգ դրության 132 խախտում է արձանագրվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրած արտակարգ դրության պայմանների խախտումների մասին տվյալները: Ընդհանուր առմամբ, մեկ օրում արձանագրվել է 132 խախտում:

Պարետային ժամի ընթացքում՝ մայիսի 11-ի երեկոյան ժամը 21:00-ից մինչև մայիսի 12-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում տուգանվել է 109 քաղաքացի:

Իրավապահներն ուղևորների փոխադրման և ավտոմեքենայով տեղաշարժման կարգը խախտելու համար տուգանել են 10 քաղաքացու:

Բացի այդ, ՆԳՆ աշխատակիցները հանրային վայրում 3-ից ավելի քաղաքացիների կուտակման համար տուգանել են 13 քաղաքացու:

Հիշեցնենք՝ արտակարգ դրության և պարետային ժամի պայմանները խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իրավաբանականը՝ 15 000 լարիով: Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: