Խորհրդարանի խոսնակին հոգեբան է անհրաժեշտ. Ճիճինաձե

«Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ նախագահի թեկնածուները պետք է հոգեբանական թեստեր անցնեն: Կարծում եմ՝ նման մի թեստ է հարկավոր խորհրդարանի խոսնակին»,- նման հայտարարություն է արել պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն:

Պատգամավորի խոսքով, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն մոլագարին հատուկ հատկանիշներ ունի:

«Խորհրդարանի խոսնակը մոլագարին հատուկ հատկություններ ունի: Ահա, Զվիադ Կվանճատիրաձեն հրաժարական է տվել, իսկ նա ասում էր` ես եմ դուրս արել: Կարծում է, թե նման հայտարարություններով ինչ-որ բանի կհասնի, մինչդեռ միայն ինքն իրեն է վնասում: Կոբախիձեն բոլորին հոգնեցրել է արդեն»,- հայտարարել է Ճիճինաձեն: