Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 852 նոր դեպք. նոյեմբերի 2

Նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 852 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 42 579 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 696 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 26 800 մարդ:

Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 342: