Քանի՞ մանդատ կստանան կուսակցությունները նոր խորհրդարանում

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է ձայների հաշվարկը, հետևաբար արդեն հայտնի է, թե համամասնական կարգով որ կուսակցությունը քանի մանդատ կստանա 10-րդ գումարման խորհրդարանում: 
Համամասնական կարգով ամենաշատ պատգամավոր խորհրդարանում կունենա «Վրացական երազանքը»: Իշխող կուսակցությունը կստանա 61 մանդատ: Երկրորդ տեղում «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ» դաշինքն է, որը խորհրդարանում կունենա 35 պատգամավոր:
Մնացած կուսակցությունների մանդատների թիվը հետևյալն է.
  • «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
  • «Ստրատեգիա Աղմաշենեբելի» — 4 մանդատ,
  • «Լելո» — 4 մանդատ,
  • «Հայերնասերների դաշինք» — 4 մանդատ,
  • «Գիրչի» — 4 մանդատ,
  • «Քաղաքացիներ» — 2 մանդատ,
  • «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ:

«Վրացական երազանք» կուսակցությանը ավելանում են նաև մեծամասնական 14 պատգամավորները և ընդհանուր կազմում 75 պատգամավոր: Այսպիսով, մինչև 16 մեծամասնական շրջանների 2-րդ փուլը իշխող կուսակցությանը անհրաժեշտ է ընդամենը 1 մանդատ, որպեսզի վերջինս ինքնուրույն  կառավարություն ձևավորի:

Հիշեցնենք՝ բացի «Վրացական երազանքից» մնացած 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները:

Ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած 9 կուսակցությունից 8-ը չեն ճանաչում արդյունքները