Վրաստանի 16 մեծամասնական շրջանում ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի

Վրաստանի ԿԸՀ-ի կողմից հաշվարկված բոլոր ընտրատեղամասերի նախնական տվյալներով 30 մեծամասնական շրջաններից 16-ում կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ: 16 մեծամասնական, այդ թվում Թբիլիսիի բոլոր 8 ընտրատարածքներում 2-րդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին: 

Երկրորդ փուլ կանցկացվի հետևյալ շրջաններում՝

  • Մթածմինդա և Կրծանիսիի մեծամասնական շրջան,
  • Վակեի մեծամասնական շրջան,
  • Սաբուրթալոյի շրջան,
  • Իսանիի շրջան,
  • Սամգորիի շրջան,
  • Դիդուբեի և Չուղուրեթիի շրջան,
  • Նաձալադևիի շրջան,
  • Գլդանիի շրջան։

Ինչ վերաբերում է մարզերին, մարզային 8 շրջաններից են.

  • Թելավի, Ախմետա, Ղվարելի և Լագոդեխիի մեծամասնական շրջան,
  • Ռուսթավիի շրջան,
  • Խաշուրիի և Քարելի շրջան,
  • Քութաիսիի շրջան,
  • Բաթումիի շրջան,
  • Զուգդիդիի շրջան,
  • Տղիբուլի, Թերջոլա, Զեստափոնի և Բաղդաթիի շրջան,
  • Քեդի, Շուախեվի և Խուլոյի շրջան:

14 մեծամասնական շրջաններում, այդ թվում Ախալքալաք-Նինոծմինդայում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները: