Մղեբրիշվիլին նաև հաղորդագրություն է ուղարկել. ռուս պրանկեր

«Գիորգի Կվիրկիաշվիլին Պետրո Պորոշենկոյի հետ առաջին անգամ Սահակաշվիլիի գործի մասին խոսել է Դավոսում»,- այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2»-ը՝ հղում անելով ռուս պրանկերներին (հեռախոսային խաբեբաներ):

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, «Լեքսուս» մականունով ռուս պրանկերը, Վրաստանի ներքին գործերի նախարարից հաղորդագրություն է ստացել, որտեղ ասվում է, թե Վրաստանը Միխեիլ Սահակաշվիլիին ձերբակալել կամ հերոսացնել չի ցանկանում:

«Գիորգի Կվիրիկաշվիլին Պետրո Պորոշենկոյի հետ Միխեիլ Սահակաշվիլիի գործի մասին առաջին անգամ խոսել է Դավոսում: Դեռ այդ ժամանակ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ իրենց պետք չի Միխեիլ Սահակաշվիլին: Այցի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ եթե Վրաստանը չի պատրաստվում ընդունել Սահակաշվիլիին, ապա նրան չեն զրկի Ուկրաինայի քաղաքացիությունից: Իր հերթին Կվիրիկաշվիլին ասել է, որ դատախազները մշտական կապի մեջ են և պետք է աշխատելու հնարավորություն ունենան»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակել է «Լեքսուս» մականունով Ալեկսեյ Ստոլյանովը:

Հիշեցնենք, որ  Страна.ua-ն ձայնագրություն է տարածել, որտեղ ռուս պրանկեր «Լեքսուսը», ամենայն հավանականությամբ խոսում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ՝ ներկայանալով որպես Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակով: Նրանք խոսել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման մասին: Զրույցի ժամանակ, հավանաբար, Վրաստանի ՆԳ նախարարը, խնդրում է՝ Վրաստան չարտահանձնել Սահակաշվիլիին և ասում է, որ դա համաձայնեցված է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է այդ խոսակցությունը:

Թողնել պատասխան