Տարածաշրջանային անվտանգության հարցով լսումներ կանցկացվեն

Վրաստանի խորհրդարանում տարածաշրջանային անվտանգության թեմայով լսումներ կանցկացվեն։ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին։

Նշված հարցի կապակցությամբ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի շրջանակներում կլսեն հետախուզական ծառայության ղեկավար Շալվա Լոմիձեին։

InterPressNews-ի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ հանձնաժողովի նիստը փակ լինի լրատվամիջոցների համար։