Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 7,6 միլիոն լարիի տրանսպորտային միջոցներ է գնելու։
Այս հայտարարությունը հրապարակված է պետական գնումների կայքում, սակայն ավտոմեքենաների գործառույթը, տեսակը, մակնիշը, քանակը և այլ բնութագրերը գաղտնիացված են։
Նշված է, որ «գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց գնման օբյեկտի հետ կապված փաստաթղթերը կփոխանցվեն հետաքրքրություն հայտնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ առձեռն»։
Հայտնի է նաև, որ այդ գործընթացին կարող են մասնակցել միայն այն ընկերությունները, որոնք պետական գաղտնիքի հետ կապված գործունեություն իրականացնելու հատուկ թույլտվություն ունեն։