ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Թբիլիսիում է

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում եղավ Թբիլիսիի հայ առաքելական առաջնորդանիստ սբ. Գևորգ եկեղեցում, ինչպես նաև Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում։ Նա գրառում թողեց Հովհաննես Թումանյանի տան հուշամատյանում:

Պապիկյանը ծանոթացավ Թբիլիսիում հայ համանքի, վերոնշյալ կառույցների գործունեությանը: Այցի շրջանակներում նա նաև հանդիպել է վրաց գործընկերներին, ինչպես նաև Լարսում կուտակումների հետ կապված հանդիպում է ունեցել հայ վարորդների հետ: