Չոլոիանին շարունակում է մնալ կալանքի տակ

15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան գործով դատապարտված քննիչ Մարիանա Չոլոիանին շարունակում է մնալ նախնական կալանքի տակ:

Այսօր տեղի է ունեցել գործի նախնական դատական նիստը և չնայած պաշտպանական կողմի միջնորդությանը, դատավորը Չոլոիանիին թողել է կալանքի տակ:

Ինքը՝ Չոլոիանին ներկա չէր դատական նիստին: Ինչպես գրել է դատավորին ուղարկված հաղորդագրության մեջ, նա դատական նիստին չի կարող մասնակցել առողջական վիճակի պատճառով և պահանջել է, որ դատական նիստն անցկացվի առանց իրեն:

Հիշեցնենք` 15-ամյա Լուկա Սիրաձեն, ով դեկտեմբերի սկզբին Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, նույն ամսի 17-ին հիվանդանոցում մահացավ:

Անչափահասի մահից հետո, Պետական տեսչության ծառայության ղեկավար Լոնդա Թոլորաիան հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ձերբակալվել է քննիչ Մարիանա Չոլոիանին, որի առողջական վիճակը կտրուկ վատացել է և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: