Մարգվելաշվիլին քաղաքականություն կվերադառնա

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե պետք է դուրս գա հարմարավետության գոտուց, որը քաղաքական իրադարձություններին կողքից նայելն է: Այս մասին Մարգվելաշվիլին ասել է «TV Pirveli»-ի եթերում:

Լրագրողի այն հարցին, թե մտադրություն ունի՞ ավելի ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, Մարգվելաշվիլին պատասխանել է, որ «դա բնական է».

«Ես այլևս չեմ կարող ինքս ինձ կամ այլ մարդկանց տեսնել այս իրադարձություններին կողքից դիտողի հարմարավետության մեջ…», — ասել է Մարգվելաշվիլին:

Նա չի մանրամասնել, թե ինչպես է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն և արդյո՞ք պլաններ ունի 2020 թվականի ընտրությունների հետ կապված: