Սննդամթերքի գները Վրաստանում և հարևան երկրներում

Վրաստանի հարևան երկրների շարքում սննդամթերքի միջին գինը սուպերմարկետներում ամենաբարձրը Թուրքիայում է, իսկ ամենացածրը՝ Ադրբեջանում` ըստ Numbeo-ի 2026 թվականի առաջին կեսի Groceries Index-ի տվյալների։

Նշենք, սննդամթերքի ինդեքսը գնահատում է սննդամթերքի արժեքը Նյու Յորքի համեմատությամբ և հաշվարկվում է Numbeo-ի բազայում արձանագրված տարբեր ապրանքների կշռված գնացուցակների հիման վրա։

Տվյալները ցույց են տալիս, որ 152 երկրների շարքում Թուրքիան սննդամթերքի գներով 95-րդ տեղում է, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 100-րդ տեղում։

Վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 104-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ 116-րդ։ Ադրբեջանը 134-րդ հորիզոնականում է։