Բեռնատարների տարանցումից եկամուտն աճել է

2024 թվականի հունվարին Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարներով փոխադրումից ստացված եկամուտն աճել է գրեթե 10 տոկոսով։ Համաձայն համախմբված բյուջեի եկամուտների, 2024 թվականի հունվարին բեռնատարներով փոխադրումից ստացվել է 13 մլն 220 հազար 912 լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 12 մլն 041 հազար 350 լարի։

Ըստ այդմ՝ 2024 թվականի հունվարին բյուջեում ճանապարհների օգտագործման վճարներից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9,8 տոկոսով։

Առկա ֆինանսական ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ 2024 թվականի հունվարին Վրաստանի միջանցքը հատել է 37 հազար 774 բեռնատար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 34 հազար 403 բեռնատար։

Ի դեպ, Վրաստանի սահմանին բեռնատարների ճանապարհօգտագործման վճարը կազմում է 350 լարի։ Նշված սակագինը գործում է 2022 թվականի հունիսի 20-ից։ Մինչ այդ վարորդները վճարում էին 200 լարի։