2018 թվականից 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքով փոխադրվող տարանցիկ ապրանքների ծավալն աճել է 109%-ով։ Այս տվյալը նշված է Վրաստանի տարանցիկ բեռնահոսքերի և «Միջին միջանցք»-ի դինամիկայի վերաբերյալ PMC հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցում։
Փաստաթղթի համաձայն՝ տարանցիկ բեռների առումով ռեկորդային ցուցանիշ՝ 15,1 միլիոն տոննա, գրանցվել է 2024 թվականին, իսկ 2025 թվականին ընդհանուր ծավալը կազմել է 13,7 միլիոն տոննա, ինչը տարեկան կտրվածքով 9,5%-ով նվազած ցուցանիշ է։
2025 թվականին արձանագրված նվազումը հիմնականում պայմանավորված էր Արևելք-Արևմուտք երթուղով բեռնաշրջանառության 7,8% նվազմամբ։ Չնայած դրան՝ նշված ուղղությունը շարունակում է մնալ հիմնական ճանապարհը, որին բաժին է ընկնում Վրաստանի ընդհանուր տարանցիկ բեռների մոտ 70%-ը։
2025 թվականին «Միջին միջանցք»-ով (Եվրամիություն/Թուրքիա — Ադրբեջան/Կենտրոնական Ասիա/Չինաստան) փոխադրված բեռները կազմել են 4,6 միլիոն տոննա։ 2024 թվականի համեմատ արձանագրվել է 5% նվազում, ինչը հետևանք էր Եվրամիություն-Ադրբեջան (-41%) և Եվրամիություն-Կենտրոնական Ասիա (-13%) երթուղիների կրճատման։