Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ խոշոր չափի գումարի հափշտակության համար

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել խոշոր չափի գումարի խարդախությամբ հափշտակության համար։

Դատախազության տվյալներով՝ Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը խաբել է քաղաքացիներին՝ հավատացնելով, որ կբաշխի նրանց շահույթը ոսկե զարդերի բիզնեսում գումար ներդնելու դիմաց, և խարդախությամբ 11 տուժողից հափշտակել է 707,975 լարի և 296,000 ԱՄՆ դոլար՝ պատճառելով խոշոր չափի՝ 1,541,734 լարիի վնաս։

«Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են դատավորի որոշման հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։ Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ», — ասված է հաղորդագրության մեջ։