Միջին անվանական աշխատավարձը կազմում է 1855,4 լարի

2023 թվականի III եռամսյակում Վրաստանում ամսական միջին անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,3 տոկոսով (260,4 լարի) և կազմել 1855,4 լարի:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ ըստ գործունեության տեսակների համեմատաբար բարձր աշխատավարձ է գրանցվել հետևյալ բնագավառներում.

  • Տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 3958.1 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 18.8 տոկոսով),
  • Շինարարություն՝ 3033,4 լարի (աճը 31,6 տոկոսով),
  • Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2806,7 լարի (աճը 13,4 տոկոսով),
  • Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2615,6 լարի (աճը 17,3 տոկոսով)։

Նույն տվյալների համաձայն, 2023 թվականի III եռամսյակում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 1459.1 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2233.9 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 193,5 լարի (15,3 տոկոս), իսկ տղամարդկանցը՝ 329,1 լարի (17,3 տոկոս)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում ավելի բարձր է եղել կանանց աշխատավարձից։