Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է համեմատաբար ցուրտ, բայց առանց տեղումների եղանակ։ Այս տեղեկությունը հաղորդել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Տեղեկության համաձայն՝ Թբիլիսիում դեկտեմբերի 18-21-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -3, ցերեկը՝ +8, +10 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, +4 աստիճան։

Քարթլիում դեկտեմբերի 18-21-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -3, -5 աստիճան, ցերեկը՝ +8, +10 աստիճան: