Զբոսաշրջության սպասարակման ոլորտն ազատվում է 2021-ի գույքահարկից

Այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կառավարության որոշմամբ՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները չեն վճարի 2021 թվականի գույքահարկը։

«Մենք ուսումնասիրել ենք այս ոլորտում առկա իրավիճակը, մարտահրավերներն ու խնդիրները, որոնք կուտակվել են։ Բնականաբար, այս ոլորտն ամենաշատն է տուժել կորոնավիրուսի պատճառով, այդ թվում՝ հյուրանոցների և ռեստորանային ինդուստրիան։ Ուստի նշված հատվածը 2021 թվականի գույքահարկը չի վճարի»,- ասել է Ղարիբաշվիլին։