Մարիա Գաբրիել. «Վրաստանը Եվրամիության գործընկերն է»

«Եվրամիությունը միշտ ունեցել է  այն դիրքորոշումը, որ բոլոր չափանիշների իրականացման դեպքում պետք է ապահովվի վիզայի ազատականացում»,- հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ Մարիա Գաբրիելը, Վրաստանի հարցերով Եվրամիության պլենար նիստի ժամանակ զեկույց ներկայացնելիս։

«Վիզայի ազատականացումը ուժեղ ազդակ է Վրաստանի համար: Վրաստանը Եվրամիության գործընկերն է»,- նշել է Մարիա Գաբրիելը:

Իր խոսքերով՝ վիզայի ազատականացումից հետո Վրաստանը կմոտենա Եվրոպային և եվրոպական արժեքներին, ինչը կնպաստի մշակութային, տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդմանը:

Թողնել պատասխան