Գիորգի Կվիրիկաշվիլի. «Այսօր իսկապես պատմական օր է»

«Այսօր իսկապես պատմական օր է, Եվրախորհրդարանի այսօրվա որոշումը կլինի Եվրամիության քաղաքական աջակցության շատ կարևոր հաստատում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության նիստի ժամանակ:

Ինչպես նշել է վարչապետը, այսօր Եվրախորհրդարանը քվեարկելու է Վրաստանի քաշաքացիների համար Շենգենյան երկրներ առանց վիզայի ռեժիմով ճանապարհորդելու իրավունքի վերաբերյալ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի անդամներին, որոնք կմասնակցեն այսօրվա քվեարկությանը, քանի որ այս օրը Վրաստանի համար պատմական նշանակություն ունի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հանրային ծառայողներին, ովքեր մասնակցել են այս շատ մեծ հաջողության ձեռքբերման մեջ, նաև շնորհակալ եմ Վրաստանի խորհրդարանին և բոլորին ովքեր այս աշխատունակ գործընթացի մասկանից է եղել և այսօր Վրաստանի համար իսկապես հաջողության օր է»,-հայտարարել է Վարչապետը:

Ըստ Կվիրիկաշվիլիի , այս որոշումը նաև կվերահաստատի այն, որ Եվրամիության հետ Վրաստանի մոտեցման ռազմավարությունը բերում է կոնկրետ արդյունքի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Թողնել պատասխան