Ռուս-վրացական հարաբերությունները աստիճանաբար բարելավվում են. Զախարովա

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վստահ է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները աստիճանաբար բարելավվում են։

«2012 թվականին, երբ իշխանության եկած «Վրացական երազանք»-ը պատրաստակամություն հայտնեց Ռուսաստանի հետ հարաբերությունները ճգնաժամից դուրս բերել, մենք անմիջապես արձագանքեցինք, ինչը տարիների ընթացքում դրական արդյունքներ տվեց»,-նշել է Զախարովան:

Նա համոզմունք է հայտնել, որ Ցխինվալիում անհայտ հանգամանքներում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի հարցը երկու երկրների գրանցած դրական արդյունքներին չի վնասի:

«Վրաստանում ու հատկապես նրա սահմաններից դուրս այդ հարաբերությունների բարելավմանը շատերն են դեմ։ Զարմանալի չէ, որ ռուս-վրացական հարաբերությունների հակառակորդներն են մեղավոր Տատունաշվիլիի առևանգման մեջ»,-interpressnews-ի փոխանցմամբ, նշել է Զախարովան:

Թողնել պատասխան