Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում․ Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ապրիլի 22-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել․

«Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում: Նրանք ուզում են, որ սեփական կառավարությունը հարգի իրենց, որպեսզի նրանց համար կարևորագույն հարցերը Մոսկվայում չլուծվեն»,-գրել է նա:

Սաակաշվիլին նաև նշել է, որ Կրեմլն իր հերթին չի ցանկանում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում որևէ մեկը վերջնական հաղթանակի հասնի: Մոսկվան պարզապես ձգձգում է հակամարտության կարգավորումը՝ այն օգտագործելով երկու երկրների քաղաքականությունները վերահսկելու համար:

«Ցավոք, Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, և նրա հպարտ ժողովուրդն այժմ արձագանքում է դրան»,-այսպես է իր գրառումը եզրափակել Վրաստանի նախկին նախագահը:

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին օրեր առաջ ևս գրառում էր արել հայաստանյան իրադարձությունների մասին:

Թողնել պատասխան