Վարակից մահացել է ևս 32 մարդ. կորոնավիրուսը Վրաստանում

Փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 775 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 553 668-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 19 242 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 407 776։

Վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 15 888:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 26.02%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 31.28%, վերջին 7 օրվանը՝ 29.97%: